Կոսովոյում շարունակվող ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում նախօրեին Հայաստանը երկու մասնակից ուներ 17 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում:
Կարեն Մարգարյանը դարձավ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ-ով բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նա փոքր բրոնզ է նվաճել նաև պոկում վարժությունում (136 կգ): Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Արա Աղանյանը, նույնպես փոքր բրոնզե մեդալի է արժանացել, սակայն հրում վարժությունում (162 կգ):