Կատալոնիան անկախություն և հանրապետություն կհռչակի, եթե իսպանական իշխանությունները խոչընդոտեն հանրաքվեի անցկացմանը։
Հանրաքվեի խափանման փորձի դեպքում Կատալոնիան կհայտարարի անկախության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է «Ժողովրդական միասնության թեկնածություն» (CUP) կուսակցության պատգամավոր Կառլես Ռիերան։
Նրա խոսքով՝ նման քայլին հավանություն են տվել ինքնավարության բոլոր անկախ միավորումները, այդ թվում «Կատալոնիայի ձախ հանրապետականներն» ու Կատալոնական եվրոպական դեմոկրատական կուսակցությունը։
«Եթե իսպանական պետության կողմից բռնության ծայրահեղ աստիճանը խոչընդոտի շարժմանը և քվեարկության անցկացմանը դպրոցների մեծ մասում, մենք կհռչակենք անկախություն և հանրապետություն»,-հայտարարել է Ռիերան։
Իսպանիայի իշխանությունները հանրաքվեի անցկացումը համարում են անօրինական և պատրաստվում խոչընդոտել դրա անցկացմանը։