Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հանրաքվեին մասնակցությունը կազմել է 50 տոկոս:
Կատալոնիայում հանրաքվեին մասնակցությունը կազմել է ավելի քան 50 տոկոս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլին:
«Հիմա մեզ ասում են, որ մարդկանց 50 տոկոսն արդեն քվեարկել է տեղամասերում, որտեղ ոստիկանական միջամտություններ չեն կատարվում»,- ասել է Տուրուլը:
Նա նշել է, որ հանրաքվեն հանդիպում է Մադրիդի դիմադրությանը: Իսպանական ոստիկանության գործողությունների հետեւանքով 337 մարդ է տուժել, շրջանի իշխանություններին հաջողվել է քվեարկությունն ապահովել ընտրատեղամասերի 96 տոկոսում: Հանրաքվեին հակազդելու պատասխանատվությունը նա դրել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի վրա: