Artsakhpress

Մշակույթ

Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

Արցախի սահմանամերձ Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ նախօրեին տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը:

Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով կառուցված եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:


Սկզբում օծվել է եկեղեցու Աշոտ Երկաթ թագավորի հայոց բանակին պահապան Սուրբ Խաչի կրկնօրինակ խաչը, այնուհետև եկեղեցին, որից հետո մատուցվել է պատարագ, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն իր շնորհավորական խոսքն ուղղելով ներկաներին՝ կարևորել է այդպիսի աստվածահաճո նախաձեռնությունը՝ կառուցել Աստծո տուն մեր հայրենիքի ազատագրված հատվածներում. «Կամոքն բարձրյալ աստուծո, այսօր մենք ունեցանք ևս մի աղոթավայր, որն առաջինն է ազատագրված մեր պապական Մեխակավան բնակավայրում: Ունեցանք մի սրբավայր, որը պետք է գոտեպնդի մեր զինվորներին՝ առավել հաստատուն լինելու իրենց ծառայության մեջ, որովհետև այստեղից է սկսում նաև քրիտոնեության սահմանը, ինչի կնիքը եղավ նորակառույց այս Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին»,- ասել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:


Պատարագի ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը կարդացել է ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը, որով եկեղեցու բարերար Գ. Մովսիսյանին շնորհվել է հայ եկեղեցու բարձրագույն Ս. Ներսես Շնորհալի պատվո շքանշանը:


Նշենք, որ արարողությանը ներկա էին ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱԳՏ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, եկեղեցու կառուցման հովանավոր Գ. Մովսիսյանը, Երկրապարահ կամավորականների միության վարչության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

Լուսանկարները՝ http://www.armchaplain.org-ի


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search