Artsakhpress

Հասարակական

Ի հիշատակ որդու և հանուն նրա կիսատ թողած գործի. շվեյցարացի բարերարի արցախյան գործունեությունը

«2007 թվականին ես և կինս նավով շրջագայում էինք, երբ ծանոթացանք մի զույգի հետ, ովքեր մեզ պատմեցին «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության մասին, որը տարբեր՝ այդ թվում ջրագծերի ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում»:

Ի հիշատակ որդու և հանուն նրա կիսատ թողած գործի. շվեյցարացի բարերարի արցախյան գործունեությունը

Ի հիշատակ որդու և հանուն նրա կիսատ թողած գործի. շվեյցարացի բարերարի արցախյան գործունեությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ այսպես սկսեց զրույցը շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ժակ Մարտենը՝ պատմելով Արցախում բարեգործական ծրագրերի սկսման նախապատմությունը:

«Քանի որ մեր հիմնադրամը տարբեր երկրներում ֆինանսավորում էր ջրագծերի կառուցման ծրագրեր, մեզ հետաքրքրեց այդ զրույցը և որոշեցինք գնալ ու  ծանոթանալ «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության համահիմնադիրներ Ժակ Մաթոսյանի և Սամվել Սահակյանի հետ: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը Արցախի հետ, և 2008թ.-ից սկսած առ այսօր կարողացանք աջակցել շուրջ 12 համայնքների խմելու ջրով ապահովման ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ժ. Մարտենը և հավելել, որ Արցախն իր ընտանիքի համար հարազատ վայր է դարձել: «Մեծ ուրախություն ենք ապրում, որ մեր աջակցությամբ գյուղերում լուծվում է խմելու ջրի խնդիրը, որը կենսական շատ մեծ նշանակություն ունի մարդկանց համար: Մտադիր ենք շարունակել մեր գործունեությունը և ուրախ ենք, որ տարիների հետ մենք այստեղ զարգացման առումով մեծ փոփոխություններ ենք նկատում»,- ասել է Ժ. Մարտենը:

Խոսելով «Սեդրիկ Մարտեն» բարեգործական հիմնադրամի ստեղծման և գործունեության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այն կապված է իրենց ընտանիքի համար շատ ողբերգական մի պատմության հետ: «Որդիս՝ Սեդրիկը, աշխատում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեում՝ որպես սանիտարահիգիենիկ պայմանների ինժեներ: Իր առաջին առաքելությունը նա կատարել է Բոսնիա և Հերցեգովինայում, որից հետո էլ տեղափոխվել է Աֆրիկա: Բուրունդիում գտնվելու ժամանակ մի անգամ արտեզյան ջրերի կառուցման աշխատանքների ավարտից հետո երեք գործընկերների հետ վերադառնում էր, երբ ճանապարհին հարձակվեցին նրանց վրա և որդուս սպանեցին: Շատ ողբերգական էր նրա մահը մեր ընտանիքի համար, և մենք տարիներ ի վեր չէինք կարողանում ուշքի գալ»,- ասել է Ժ. Մարտենը և ավելացրել, որ Սեդրիկի մահից չորս տարի անց կնոջ՝ Դանիելի հետ որոշել են ի հիշատակ իրենց որդու հիմնադրամ բացել, և շարունակել նրա կիսատ թողած գործը…

Զրուցեց՝ Անի Ավանեսյանը


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search