Շվեդական պետական բանկի՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակն այս տարի շնորհվել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերը:
Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը ստացել է ամերիկացի տնտեսագետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը նա ստացել է վարքագծային տնտեսագիտության ոլորտում ուսումնասիրության համար, հայտնում է panorama.am-ը:
Նոբելյան դափնեկիրներին մրցանակն ավանդաբար հանձնվում է Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Մրցանակային գումարը կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար):