Հոկտեմբերի 11-ին Սոչիում կկայանան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը:
Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին կայցելի Սոչի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները, հայտնում է Life–ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Ղրղզստանն այս տարի ներկայացված կլինի վարչապետի մակարդակով. Ալմազբեկ Աթամբաեւը զբաղված է նախագահական ընտրությունների նախապատրաստությամբ, որոնք կկայանան հոկտեմբերի 15-ին։
Ավանդաբար ԱՊՀ երկրների գագաթնաժողովին հրավիրված են տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՇՀԿ, Միութենական պետության, ՀԱՊԿ եւ ԵՏՀ ղեկավարները։
Քննարկվելիք հարցերի թվում է ԱՊՀ գործկոմի նախագահի պաշտոնի նշանակումը։