Artsakhpress

Հասարակական

ԵՄ-ն ունի բազում պատճառներ վերջ դնելու Արցախի մեկուսացմանը. ՀԲԸՄ ստորագրահավաքը շարունակվում է

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնած «Մենք ցանկանում ենք Եվրոպայի ներգրավվածությունը Արցախում» արշավի շրջանակում ստորագրությունների թվի ավելացումը ԵՄ քաղաքական գործիչներին կստիպի արցախյան քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներին ավելի հստակ մոտեցում ցուցաբերել:

ԵՄ-ն ունի բազում պատճառներ վերջ դնելու Արցախի մեկուսացմանը. ՀԲԸՄ ստորագրահավաքը շարունակվում է

ԵՄ-ն ունի բազում պատճառներ վերջ դնելու Արցախի մեկուսացմանը. ՀԲԸՄ ստորագրահավաքը շարունակվում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Տաթեւ Մանուկյանը:

«Ստորագրահավաքի մեկնարկի սկզբնական փուլում ներգրավեցինք 60-ից ավելի եվրոպական քաղաքական և ոչ քաղաքական նշանավոր գործիչների. նրանց շարքում կային Եվրախորհրդարարանի պատգամավորներ, իրավաբաններ, հրապարակախոսներ, գրողներ և այլն: Այսինքն՝ ստորագրահավաքի առաջնային նպատակը ինֆորմացիոն է՝ ուղղված Եվրամիության պաշտոնյաներին, որով կոչ ենք անում ԵՄ-ին ներգրավվել Արցախում, ապահովել ֆինանսական աջակցություն, քանի որ ի տարբերություն մնացած միջազգայնորեն չճանաչված տարածքների՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Հյուսիսային Կիպրոսի և այլոց՝ Արցախը միակն է, որը ոչ մի ֆինանսական օգնություն չի ստանում Եվրամիությունից»,-ասաց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի եվրոպական ընկերներից բացի, ներգրավել են նաեւ  ԵՄ-ի քաղաքական այնպիսի գործիչների, ովքեր մինչ այս տեղեկացված չէին Արցախի և արցախյան հիմնախնդիրների մասին:

«Այսինքն՝ գործնական քայլերի առումով կարող եմ ասել, որ ստորագրահավաքի միջոցով ԵՄ քաղաքական գործիչների, որոշում կայացնողների ներգրավվածությունն ու տեղեկացվածությունն ենք ավելացնում Արցախի մասին՝ ցանկանալով վերջ դնել նրա քաղաքական և տնտեսական մեկուսացմանը, քանի որ հասկանում ենք, որ գործ ունենք մի հարեւան պետության հետ, ով զգալի քաղաքական և դիվանագիտական ռեսուրսներ է ներդնում սաստկացնելու Արցախի շրջափակումը: Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների մի մասը, ում ստորագրահավաքի շրջանակներում դիմեցինք, վաղուց արդեն իսկ արցախյան հիմնախնդիրներով հետաքրքրված և տեղեկացված էին, սակայն մեր թիմը մեծ ջանքեր գործադրեց և գործադրում է ներգրավելու եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների մի զանգված, ովքեր իրենց գործունեության ընթացքում չէին առնչվել Արցախի և տարածաշրջանի հիմնախնդիրներին»,-ասաց Տաթեւ Մանուկյանը:

Նրա հավաստմամբ՝ խոսել հստակ վերջնական արդյունքի մասին իրատեսական չէ, քանի որ  այս նախաձեռնությունը լոբբիստական արշավի դեռեւս սկիզբն է, որը պետք է ունենա դոմինոյի ազդեցություն:

«1994 թվականի արցախյան պատերազմի ավարտից ի վեր՝ ԵՄ-ն որևէ կապ չի հաստատել Արցախի  հետ եւ չի ցուցաբերել ոչ մի աջակցության: Միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական կազմակերպությունները ուղղակի բացակայում են այդ տարածքից: Արցախի հետ կապված ԵՄ-ի միակ նախագիծը «Եվրոպական համագործակցություն հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման» ծրագիրն է, որը խրախուսում է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց չի հատկացնում որևէ օժանդակություն Արցախի բնակչությանը: Այդ դոմինոյի ազդեցությունը մեծացնելու համար կարեւորվում է ցանկացած ստորագրություն, ուստի եւ մեր կոչն է բոլորին միանալ ստորագրահավաքին»,-ասաց Տաթեւ Մանուկյանը եւ հավելեց, որ  տարածաշրջանում խաղաղություն ապահովելը ավելի քան բխում է Եվրամիության մարդասիրական սկզբունքներից ու քաղաքականությունից, եւ հենց ելնելով այդ սկզբունքներից՝ ԵՄ-ն ունի բազում պատճառներ վերջ դնելու Արցախի ժողովրդի  մեկուսացմանը: 

Հուլիսին մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 2702 մարդ: 


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search