ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինություններով հագեցնելու մի ամբողջ ծրագիր է գործում։
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն ուժեղացնելու ամբողջ ծրագիր է գործում. Անատոլի Սիդորով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Նոր զինամթերքն ու տեխնիկան կփոխարինեն հնին։ Մեծ ուշադրություն ենք դարձնում հետախուզության եւ կառավարման միջոցներին»,– նշել է գեներալ–գնդապետը։
Առանց մանրամասներ հաղորդելու Սիդորովն ասաց, որ ռուսական զորակազմն ապահովված է ժամանակակից սպառազինություներով, նույնը վերաբերում է ՀԱՊԿ գործընկերներին։