Ղրիմի ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի Դաշնությանը թերակղզու պատկանելության վրա:
Ղրիմի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը չի ազդի թերակղզու կարգավիճակի վրա. Զախարովա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Թուրքիան պաշտպանում Է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ չի ճանաչում Ղրիմի «անօրինական բռնակցումը»: «Ղրիմի ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ հայտարարությունները, ում կողմից Էլ որ դրանք արվեն, չեն ազդի այն բանի վրա, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ մասն Է: Գործընկերները տարբեր են, բոլորն Էլ տարբեր շահեր ունեն: Բայց, մեկ անգամ Էլ եմ ասում՝ ոչ մի հայտարարություն չի ազդի Ղրիմի պատկանելության եւ Ռուսաստանի Դաշնության կազմում նրա գտնվելու վրա»,-ասել Է Զախարովան բրիֆինգի ժամանակ: