Հոկտեմբերի 14-16-ը Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատե Եվրոպայի 31-րդ բաց առաջնություն, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը գրավել է առաջին տեղ՝ արժանացել ոսկե մեդալի և դարձել Եվրոպայի չեմպիոն:
Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը:
Նշենք, որ Արթուր Առուշանյանը 2015 թվականին դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն: