Artsakhpress

Մշակույթ

Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը

Գերմանիայում գործող «Այլ որոշում» («Другое решение») հրատարակչությունը տպագրել է արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» (Жажда жизни) ռուսալեզու գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակներն ու պատմվածքները:

Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը

Գերմանիայում լույս է տեսել   արցախցի  գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  Ա.  Բեգլարյանն  ասել  է, որ գրքում  հիմնականում    պատմվում  է հայրենի երկրում տեղի  ունեցած   և  շարունակվող պատերազմի մասին:

«Ստեղծագործությունների սյուժեներն  իրական են. դրանց  մեջ  բազմակողմանիորեն  ներկայացվում են  պատերազմի և հետպատերազմյան տարիների իրադարձությունները: Ես չեմ սահմանափակվում միայն դեպքերի արտաքին նկարագրությամբ. աշխատում եմ խորապես թափանցել իմ հերոսների ներաշխարհը: Մասնակիցը  լինելով հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ գեղարվեստորեն ընդհանրացրել  եմ  իրադարձությունները, պատերազմը ներկայացրել   հոգեբանական և սոցիալական տեսանկյուններից` ստեղծելով կյանքից  վերցրած  տիպական  կերպարներ: Իմ  հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և այլ  չար դրսևորումների  դեմ.  նրանք   նույնիսկ մարտահրավեր են նետում ճակատագրին»,-ասել  է Ա.  Բեգլարյանը:

Ըստ  Ա.  Բեգլարյանի՝  գրքում  տեղ են գտել նաև փիլիսոփայական պատմվածքներ:

Նշենք, որ  Աշոտ Բեգլարյանը Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի գրողների միությունների անդամ է, գրքերի հեղինակ, մի շարք լրագրողական և գրական միջազգային մրցանակների դափնեկիր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, տպագրվել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: 

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Search