Հոկտեմբերի 13-15-ը Երևանում տեղի է ունեցել ձյուդոյի «Զեյթունի գավաթ» 21-րդ միջազգային առաջնությունը, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները:
Ձյուդոյի միջազգային առաջնությունում արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ առաջնությանը Ղազախստանից, Վրաստանից, Իրանից, Հայաստանից և Արցախից մասնակցել է շուրջ 250 մարզիկ:
«Արցախցի մարզիկներ Կարեն Սարկիսյանն ու Դավիթ Հովսեփյանը 42 և 46 կգ քաշային կարգերում գրավել են առաջին տեղեր՝ արժանանալով ոսկե մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքի: Իսկ Ռոբերտ Պողոսյանն ու Աշոտ Մելքումյանը 46 և 55 կգ քաշային կարգերում գրավել են երկրորդ տեղ: 55 կգ քաշային կարգում էլ Սևակ Սարգսյանն է գրավել երրորդ տեղ: Արդյունքները գոհացուցիչ են: Ամեն մի մրցություն առաջին հերթին փորձի ձեռքբերում է: Հատկապես, երբ առաջնությանը մասնակցում են այնպիսի երկրներ, որոնք ձյուդո մարտարվեստի ավանդույթներով հարուստ դպրոց ունեն. այդպիսիք են Ղազախստանն ու Վրաստանը:
Միջազգային հարթակներում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է դուրս գալ Արցախից ու շփվել այլ երկրների ներկայացուցիչների հետ ևս»,-ասել է Ի. Ազիզբեկյանը: