Artsakhpress

Հասարակական

«ОК Армения». Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում

Սանկտ Պետերբուրգի«Լոտե Պլազա» հյուրանոցի հանդիսավոր դահլիճներից մեկում հոկտեմբերի 12-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց «ОК Армения» խորագրով միջոցառում-շնորհանդես՝ նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին:

«ОК Армения». Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում

«ОК Армения». Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհանդեսին ներկա էին Սանկտ Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Եվգենի Գրիգորևը, Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանա Գվիչիան, Սանկտ Պետերբուրգի շուրջ 90 զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցային համալիրների և զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների  ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, և այլք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում  ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Ողջունելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներն ավելի են խորացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերը, և  հնարավորություն տալիս տվյալ դեպքում ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի զբոսաշրջության ոլորտի խոշորագույն կազմակերպություններին ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի և Արցախի զբոսաշրջության ոլորտին և պատմամշակութային արժեքներին:

Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրել հայկական երաժշտությունն ու պարը, համտեսել հայկական ուտեստներ և խմիչքներ:  

Այնուհետև, տեղի ունեցավ նկարչական վարպետության դաս, որի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց նկարել և իրենց հետ վերցնել Մարտիրոս Սարյանի «Գեղամա սարեր» նկարի արտանկարը:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը, որը միջոցառման ավարտին անցկացրեց  Հայաստանի հյուրանոցների և  հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search