Artsakhpress

Քաղաքական

Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով

Արցախի Հանրապետության ժողովուրդը իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերը և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությունը:

Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով

Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Եթե տարբեր երկրներում տարբեր հանրաքվեներ հակասում են տվյալ երկրում գործող սահմանադրություններին, ապա Արցախի հանրաքվեն, Արցախի անկախության հռչակագիրը ոչ միայն չեն հակասել ԽՍՀՄ Սահմանադրությանը, այլ ամբողջությամբ համապատասխանել են այդ Սահմանադրությանը: Եվ ինչպես  Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան Էստոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և մյուս երկրներն են օրենքով սահմանված կարգով և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան անկախացել Խորհրդային Միությունից, այդպես էլ մինչև Խորհրդային Միության փլուզումը Արցախի ժողովուրդը հանրաքվեով անկախացել է»,- նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման առանցքը հենց սա պետք է լինի:

Նա ընդգծեց, որ առանց Արցախի Հանրապետության ամբողջական մասնակցության հակամարտության կարգավորման բանակցություններում դժվար ՝է որևէ լուրջ առաջընթաց ակնկալել: «Առանց Արցախի ժողովրդի և իշխանությունների որևէ մեկը իրավասու չէ որոշել Արցախի ճակատագիրը»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե «ՀՀ Նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ժնևյան բանակցություններից հետո խախտել է բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չհրապարակելու վերաբերյալ պայմանավորվածությունը: Շարմազանովն ընդգծեց, որ միայն կարող է անհեթեթ և իրականության հետ կապ չունեցող որակել այդ հայտարարությունները: «Պարոն Նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է այն, ինչ մենք ասել ենք և Ժնևից առաջ, և դրանից հետո, 10 տարի առաջ և դա ասելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն չի ճանաչվի: Այդ հայտարարությունը, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, նորություն չէ, և շատ լավ է, որ պարոն Նախագահը դա ևս մեկ անգամ փաստել է: Սակայն դա ժնևյան բանակցությունների մանրամասների հետ որևէ կապ չունի: Ես կարող եմ եզրակացնել, որ ադրբեջանական կողմն ասելիք չի ունեցել, և նման անհեթեթ հայտարարություններ են արել: Իմ կարծիքով նրանք որոշակի ընկալման խնդիր ունեն, որովհետև, եթե չունենային այդ խնդիրը, դժվար թե նման հայտարարություն անեին»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է մի քանի քայլ՝ Ադրբեջանը ոչ թե պետք է կրակի, այլ կառուցողական լինի, պետք է իրականացնի ժնևյան պայմանավորվածությունները և ոչ թե խախտի հրադադարը, իսկ եթե կողմերը և համանախագահները ցանկանում են, որպեսզի խնդիրն արագ լուծվի, ապա պետք է գիտակցել, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության բանակցություններում առաջընթաց չի կարող լինել:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search