Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ռադիոլոգներ Հովհաննես Վարդևանյանի և Ալլա Ղազարյանի կողմից հոկտեմբերի 20-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ն Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ:
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով: