Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում Է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել Է դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված Էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:
Եվրամիությունը հրաժարվեց ֆինանսավորել Թուրքիայի անդամակցությունը հանրակցությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ առաջարկությամբ հանդես Է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք դիմել են Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով հանձնարարականներ մշակել փոփոխություններ կատարելու եւ անդամակցությանը նպատակամղված օգնության կրճատման վերաբերյալ»,- լրագրողներին հայտարարել Է Մերկելը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքի արդյունքները: Այդ առաջարկությունը հիմնվում Է Մերկելի այն մեղադրանքների վրա, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, ինչը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության չափանիշներին: Հաջակցություն ֆինանսավորման դադարեցման հանդես Է եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ով լրագրողներին հայտնել Է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները «դե ֆակտո սառեցված են» եւ նրա անդամակցության համար նախատեսված միջոցները պետք Է վերաբաշխվեն այլ կարիքների համար: Գերմանիայի կանցլերն, այդուհանդերձ, հայտնել Է, որ Թուրքիայի հետ բանակցությունների անհապաղ դադարեցման հարցում «մեծամասնություն չկա»: Ինչպես նշում են դիտորդները, ամփոփիչ փաստաթղթում Թուրքիայի հարցի վերաբերյալ մանրամասնություններ եւ գագաթնաժողովի որոշումներ չկան, դրանում միայն հիշատակվում Է, որ «ԵՄ-ն քննարկել Է Թուրքիայի հետ հարաբերությունները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: