Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ թիմն արդեն սկսել է նախապատրաստվել Եվրոպայի թիմային առաջնությանը և մարտական է տրամադրված:
Փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ Եվրոպայի թիմային առաջնությունում. Լիլիթ Մկրտչյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այժմ Ծաղկաձորում ենք և նախապատրաստվում ենք Եվրոպայի թիմային առաջնությանը: Ինչպես միշտ, շախմատից բացի, նաև ակտիվ հանգիստ ենք անցկացնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը: Գրոսմայստերի հաղորդմամբ՝ թիմը մարտական է տրամադրված և պայքարելու է լավ արդյունքների համար: «Փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ Եվրոպայի թիմային առաջնությունում: Իսկ ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա շատ ուժեղ հակառակորդներ ունենք, բայց հիմնական եղել և մնում են Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը»,-ասաց շախմատիստը: Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան: Առաջնությունը կանցկացվի Կրետե կղզում և կմեկնարկի հոկտեմբերի 27-ին: