Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ռազմաբազայում զինծառայողները, նրանց ընտանիքների անդամներն ու քաղաքացիական անձնակազմը մասնակցել են զորամիավորման կազմավորման 15-րդ տարեդարձի տոնակատարությանը:
Ռուսական ռազմակայանի օդաչուները զորամասի կազմավորման 15-րդ տարեդարձը նշել են Հայաստանի երկնքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, իրենց տոնի օրը ռազմական օդաչուները ՄիԳ-29 կործանիչներով եւ բանակային ավիացիայի Մի-24 ու Մի-8ՄՏ ուղղաթիռներով թռիչքներ են կատարել 2017 թվականի ուսուցման ամառային շրջանի ստուգարքի շրջանակներում:
Ռուս օդաչուները ռազմական օդակայան հրավիրված հյուրերին, որոնց թվում Էին վարչակազմի, դիվանագիտական կորպուսի, ՌԴ-ի եւ Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները, կործանիչներով եւ ուղղաթիռներով օդային բեմադրություն են ցուցադրել նավավարման բարդ ֆիգուրների կատարմամբ: Անդրկովկասում ռուսական ավիամիավորման կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներն ավարտվել են գեղարվեստական կոլեկտիվների տոնական համերգով, շնորհակալագրերով ու արժեքավոր նվերներով «Էրեբունի» ռազմական ավիաբազայի աչքի ընկած զինծառայողների պարգեւատրմամբ: