ՌԴ Գյուղնախարարությունը Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները վերացնող փաստաթուղթ է պատրաստել:
ՌԴ Գյուղնախը Թուրքիայից լոլիկի մատակարարումը վերականգնող փաստաթուղթ է պատրաստել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գյուղնախարարությունը պոմիդորների մատակարարման սահմանափակումները վերացնող կառավարության որոշման համար համապատասխան նախագիծ է պատրաստել եւ նախատեսում ենք, որ նոյեմբեր-դեկտեմբերին տեղի կունենան առաջին մատակարարումները», — ասել է Տկաչյովը:
Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 30-ից կվերսկսվի Թուրքիայից սմբուկների եւ նռերի ներկրումը: