Artsakhpress

Ռազմական

Բացվել է տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոնը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել ԱՀ պաշտապանության բանակի տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված տեղեկատվական կենտրոնի բացումը:

Բացվել է տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոնը

Բացվել է տեխնիկական ժամանակակից սարքավորումներով վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տեղեկատվական կենտրոնի բացմանը ներկա ԱՀ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ասել է, որ վերջին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ՊԲ լրատվության, քարոզչության բաժնի սպաների կողմից արդեն փորձարկվել է կենտրոնի հնարավորությունները:

«Տեղեկատվական ժամանակակից կենտրոն ունենալու անհրաժեշտությունը առաջացել է հատկապես 2016 թվականի ապրիլյան գործողություններից հետո: Սակայն այն, ինչ ունենք այսօր, դեռևս բավարար չենք համարում և նախատեսում ենք ընդլայնել ստեղծված հնարավորությունները»,- ասել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ բանակային թեմաների լուսաբանման համար լրագրողների համար սահմանվելու է նոր կարգ, որով պետք է առաջնորդվեն բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Կենտրոնի տեխնիկական վերազինման գլխավոր հովանավոր «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ ընկերությունը Հայաստանում և հատկապես Արցախում սահմանային անվտանգության համակարգերի համալրման աշխատանքներին մշտապես ցուցաբերում է իր աջակցությունը: «Ունենք տեսանելի դրական արդյունքներ, բայց անելիքներն էլ շատ են:

Ոլորտի յուրահատկությունն այն է, որ համակարգերի անընդհատ արդիականացումը շարունակական պրոցես է»,- ասել է Գ. Խաչատրյանը և ավելացրել, որ «Յուքոմ»-ը շարունակելու է աջակցել ՊԲ տեղեկատվական կենտրոնում տեղադրված համակարգերի կատարելագործման և ընդհանուր կազմակերպչական հարցերին:

«Պանարմենիան մեդիա գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն էլ նշել է, որ ժամանակակից հակամարտություններում տեղեկատվական անվտանգությունը, պայքարը և պատերազմը կարևորագույն մաս են կազմում, և այդ առումով ղարաբաղյան հակամարտությունը բացառություն չէ:

«Մենք պատրաստ ենք նորաբաց կենտրոնին մասնագիտական աջակցություն ցուցաբերել՝ մասնավորապես կադրերի վերապատրաստման և նոր տեխնոլոգիաների օգտագործման առումով: Տեղեկատվությունն օգտագործելու հատուկ մեթոդներ կան, և մասնագիտական կարողությունները ևս կարևոր են»,- ասել է Ա. Արզումանյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search