Artsakhpress

Քաղաքական

Մոսկվան ողջունում Է բանակցություններն աշխուժացնելու Երեւանի և Բաքվի պատրաստակամությունը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում Է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը:

Մոսկվան ողջունում Է բանակցություններն աշխուժացնելու Երեւանի և Բաքվի պատրաստակամությունը. Զախարովա

Մոսկվան ողջունում Է բանակցություններն աշխուժացնելու Երեւանի  և Բաքվի պատրաստակամությունը. Զախարովա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում են բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածության թուլացմանը միտված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կողմերի հայտարարված պատրաստակամությունը: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք այժմ մշակում են Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման անցկացման հետ կապված հարցերը՝ կարգավորման առանցքային հարցերի եւ իրադրության կայունացմանն ուղղված հնարավոր միջոցների քննարկման համար»,- ասել է Զախարովան:

Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք Է հայտնել, որ «հակամարտության գոտում իրադրությունը մնում Է լարված»: «Կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին՝ կառուցողական մոտեցում դրսեւորել չլուծված հարցերի հանգուցալուծումը գտնելու համար»,-ընդգծել Է Զախարովան:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search