Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետությունում կդիտվի ամպամածություն. սպասվում է անձրև:
Նոյեմբերի 4-ից Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +14 +19 աստիճան: Նոյեմբերի 2-3-ն օդի ջերմաստիճանը հատկապես գիշերները կնվազի 4-5 աստիճանով, իսկ նոյեմբերի 4-ից Արցախում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: