Artsakhpress

Քաղաքական

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գոյությունն այլևս իրողություն է։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկաթգծի կառուցման միջկառավարական համաձայնագիրը, որը երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրվել էր դեռևս 2007թվականի փետրվարի 7-ին, օրեր առաջ կյանքի է կոչել ևս մեկ նախագիծ, որը կրկին շրջանցում է Հայաստանը։  Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հանգամանքը առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Panorama.am- Պարոն Ոսկանյան, նախագիծը թողնո՞ւմ է որևէ «նիշա», որտեղ Հայաստանը կարող է մանևրել։ Այլ կերպ ասած՝ առկա՞ է թեկուզ փոքրիկ հնարավորություն, որը կարող է շահեկան վիճակ ստեղծել Հայաստանի համար։

Վարդան Ոսկանյան- Չափազանց կարևոր մի հանգամանք կա, որն ըստ էության ավելացնում է մեր մանևրի հնարավորությունն Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման շուրջ Իրանից ստացված ոչ պաշտոնական արձագանքները առնվազն այդքան էլ խանդավառ չեն։ Իրանցիները համարում են, որ այս նախագիծը միտված է տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից դուրս թողնելու ոչ միայն Հայաստանին, այլ նաև Իրանին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանափակելու վերջինիս ներկայությունը՝ փոխարենն ուժեղացնելով թուրքական գործոնի ներկայությունը։

Փաստորեն, բացի Հայաստանից՝ կա տարածաշրջանային ևս մեկ ուժ, որը ամնեևին հույսեր չի կապում այս երկաթուղու հետ և շահագրգիռ է, որպեսզի տեղի ունենան այլընտրանքային գործընթացներ։ Այլընտրանքային գործընթացներ ասելով՝ պետք է նախևառաջ նկատի ունենալ Հայաստանի, Իրանի և երրորդ կողմերի ներգրավմամբ ձևաչափերը։ Խոսքն, անշուշտ, վերաբերում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու առաջնահերթությանը։ Իրանը խնդիր ունի տրանզիտային ավտոփոխախադրումների զգալի ծավալը Թուրքիայից տեղափոխել Հայաստան։ Այս մասին իրանցիները շատ դեպքերում բացահայտ են հայտարարում։ Մյուս կարևոր հանգամանքը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրն է, որը ոչ միայն Հայաստանն ու Իրանը կապում է միմյանց, այլ նաև Իրանին հնարավորություն է տալիս ամենակարճ ճանապարհով դուրս գալ սևծովյան նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Եվրոպա։

Panorama.am – Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան տնտեսական։

Վարդան Ոսկանյան- Կարծում եմ՝ ծրագիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ։ Այդ բաղադրիչների թվում անշուշտ կա տնտեսականը, բայց չափազանց կարևոր է, որ նման ծրագրերում Հայաստանին փորձում են սպառնալ և Հայաստանի ներսում ստեղծել բարոյալքված մթնոլորտ։ Իսկ բարոյալքված հասարակությունը վտանգներին և ռիսկերին դիմակայելու առումով ավելի թույլ է։ Հետևաբար, մեր կողմից առաջին քայլը պետք է լինի բարոյալքման տրամադրություններին չտրվելը։ Բացի այդ, մեր կողմից պետք է իրականացվեն ծրագրեր, որոնք իրենց նշանակությամբ պակաս չեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրից։ Ի վերջո մենք վերոնշյալ երկու ծրագրերով կարող ենք հաղթահարել մեր վզին փաթաթված երկարատև շրջափակումը։

Panorama.am- Պարոն Ոսկանյան, տեսակետ կա, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն իրենով հակառուսական է։ Դուք և՞ս այդպես եք կարծում։

Վարդան Ոսկանյան- Միգուցե նախագիծն ունի այդպիսի ուղղվածություն։ Այս առումով ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից։ Բնական է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասն իր ազդեցության տիրույթ է համարում։ Այս իմաստով ծրագիրը կարելի է գնահատել հակառուսական ուղղվածության։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search