Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է, բայց ժամկետների մասին դեռ հայտնի չէ:
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում սպասվում է. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», - News.am-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը։