Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը կեղծ խաղաղարարության երկրորդ փորձն է անում. Արմեն Աշոտյան

Լոբբիզմը ներկայիս քաղաքական մշակույթի կարևոր մասն է, սակայն խնդիր է՝ այն օրինական է, թե կոռուպցիոն:

Ադրբեջանը կեղծ խաղաղարարության երկրորդ փորձն է անում. Արմեն Աշոտյան

Ադրբեջանը կեղծ խաղաղարարության երկրորդ փորձն է անում. Արմեն Աշոտյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ-ում այսօր կայացած  մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով միջազգային կառույցներում Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումներին:

«Մենք պետք է Եվրախորհրդարանի հետ առնչվող աշխատանքներում պրոֆիլակտիկ զգույշ լինենք՝ հաշվի առնելով ԵԽԽՎ-ի դառը փորձը: Ադրբեջանական կողմը փորձում է վերակենդանացնել, այսպես կոչված, Խաղաղության պլատֆորմ նախագիծը: Առաջին պլատֆորմի անփառունակ տապալումից հետո սա երկրորդ փորձն է՝ կեղծ խաղաղարարության և կեղծ միջոցներով վստահության վերականգնման: Մեզ վստահության վերականգնման մթնոլորտ, իհարկե, պետք է, սակայն հասարակական երկխոսությունը չի կարող լինել իմիտացիոն և ադրբեջանական քարոզչության տրամաբանության մեջ»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց բանախոսը:

Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանն իր հերթին նկատեց, որ հայկական պատվիրակության էթիկան մշտապես գնահատվել է եվրոպական կառույցների կողմից, և խոսքը ոչ այնքան ադրբեջանական կողմի վրա նախահարձակ լինելու մեջ է, այլ շրջահայացության:

Ասուլիսին ներկա պատվիրակության մեկ այլ անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ նշեց, որ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բավական ակտիվ է աշխատել, պատվիրակության բազմաթիվ առաջարկություններ են ընդունվել, մինչդեռ ադրբեջանական պատվիրակության կողմից որևէ առաջարկ նիստում այդպես էլ չի ընդունվել:

«Ելք» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանն էլ ընդգծեց, որ ադրբեջանական կողմը եվրոպական կառույցներում շատ ակտիվ է աշխատում և նման հարթակներումում նրան ազատ թողնելը մեծապես վտանգում է Հայաստանի Հանրապետության շահերը: Պատգամավորը նշեց՝ մասնավորապես Եվրանեսթ ԽՎ-ում  զրույցներից պարզ էր դառնում, որ շատերը դիրքավորվել են ադրբեջանական տեսակետների ներքո։

«Անհրաժեշտ է, որ մեր պատվիրակությունները մասնակցեն նման միջազգային հարթակներում տեղի ունեցող միջոցառումների՝ մեր դիրքորոշումը ներկայացնելու եվրոպական հանրությանը»,- նշեց Մանե Թանդիլյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search