Artsakhpress

Հասարակական

Ընտրելով մարդասիրություն. ԿԽՄԿ-ն պատերազմի կանոնների խախտումներին առերեսվելու նոր արշավ է սկսել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սկսում է նոր փուլ՝ պատերազմի կանոնների անհրաժեշտության և պատշաճության մասին հանրային իրազեկվածության իր արշավում։

Ընտրելով մարդասիրություն. ԿԽՄԿ-ն պատերազմի կանոնների խախտումներին առերեսվելու նոր արշավ է սկսել

Ընտրելով մարդասիրություն. ԿԽՄԿ-ն պատերազմի կանոնների խախտումներին առերեսվելու նոր արշավ է սկսել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԽՄԿ-ի պատրաստած ցնցող տեսանյութը հիշեցնում է մեզ, որ պատերազմի ժամանակ քաղաքացիական կորուստները որոշումների և ոչ՝ պատահականության արդյունք են։ Ինչ-որ տեղ մի պատերազմող երկրում մի տղայի առավոտյան առօրյան ներկայացնող «Որոշումներ» կարճ տեսանյութը պատկերում է, թե ինչպես պատերազմ վարելու կանոնները հարգելու օգտին կատարած ընտրությունը կարող է պաշտպանել քաղաքացիական անձանց և փրկել կյանքեր։       

«Մի՛ եղեք անզգա» առցանց խաղը հրանավորություն է տալիս հիշել Ժնևի կոնվենցիաները։ Այս ինտերակտիվ միկրոկայքը պարունակում է հարցաշար, տվյալների պատկերում և պատերազմի օրենքի մասին տեղեկություն։ Այն ստուգում է «միլենիալների» կամ «Z» սերնդի լսարանների մոտ պատերազմում կարևոր որոշումների և Ժնևի կոնվենցիաները ընդգծող մարդասիրության հիմնական սկբունքների վերաբերյալ կարծիքը և գիտելիքը։ Սա կարևոր է հատկապես հիմա, երբ պետք է երաշխավորել, որ երիտասարդ սերունդները չմեծանան առանց գիտակցելու պատերազմ վարելու կանոնների կարևորությունը։     

ԿԽՄԿ-ի «Մարդիկ պատերազմում» հետազոտությունը, որն իրականացվել է 16 երկրում 17,000 հարցվողների մասնակցությամբ, մեծապես աջակցում է այն համոզմունքին, որ պատերազմները պետք է ունենան սահմաններ։ Տասը հարցվածներից ութը կարծում են, որ զինվորականները թշնամու վրա հարձակվելիս պետք է հնարավորինս խուսափեն քաղաքացիական անձանց վնաս հասցնելուց։ Նույնքան մարդ կարծում է, որ թշնամուն թուլացնելու համար հիվանդանոցների, շտապ օգնության մեքենաների և առողջապահական ոլորտի աշխատողների վրա հարձակվելը սխալ է։         

Այնուամենայնիվ, հետազոտությունը բացահայտում է չափազանց անհանգստացնող տեսակետներ խոշտանգումների և քաղաքացիական կորուստների վերաբերյալ։ ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներում (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) և Շվեյցարիայում հարցվածների միայն 50%-ն է կարծում, որ սխալ է հարձակվել թշնամու վրա բնակեցված տարածքներում՝ իմանալով, որ շատ քաղաքացիական անձինք կզոհվեն։   

«Պատերազմներն առանց սահմանների չունեն ավարտ։ Աշխարհով մեկ մարդիկ համոզված են, որ պատերազմները պետք է սահմանափակվեն, և հակամարտության ամենօրյա իրականության մեջ ապրողները շարունակում են հավատալ, որ սահմանափակումները կանխում են պատերազմների ընդլայնումը», - ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։ «Սակայն շատ իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններ վարելու և զենքերի օգտագործման ձևերի մասին, մենք տեսնում ենք Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքի ցնցող պակաս»։      

Որպես մարդասիրական կազմակերպություն, որն իր ստեղծումից ի վեր խաղացել է առաջնային դեր պատերազմ վարելու կանոնների խթանման, զարգացման և պահպանման ուղղությամբ, ԿԽՄԿ-ն անհանգստացած է, որ շատերն այսօր բնական են ընդունում այն փաստը, որ թիրախավորվում են քաղաքացիական անձինք, պայթեցվում են հիվանդանոցներ, մահապատժի են ենթարկվում բանտարկյալներ։ Մտահոգիչ է նաև, որ այսօրվա երիտասարդները կարող են դառնալ հակամարտությունների ազդեցություններին և պատերազմ վարելու կանոնները քայքայելու վտանգներին ընտելացած սերունդ։  

«Մեր բոլորիս մարդասիրության սկզբունքները վիճարկվում են։ Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքացիական անձանց ռմբակոծումները կամ հիվանդանոցների վրա հարձակումները դառնան ընդունելի, բնական վիճակ», - ասել է նախագահ Մաուրերը։  

Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և պորտուգալերեն հասանելի ֆիլմը հրավիրում է դիտողներին այցելել therulesofwar.org կայք։ Ֆիլմը ստեղծվել է «Sra.Rushmore» գովազդային գործակալության հետ համատեղ Մադրիդում։

Հարցաշարը կարելի է լրացնել անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն՝ dontbenumb.icrc.org կայքում։

 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search