Artsakhpress

Հասարակական

Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում ծանոթացել է բնակարանաշինական խոշոր ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային շրջայց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թևի մի շարք բնակավայրերում՝ մասնակցելով դպրոցական շենքի բացման արարողության, ինչպես նաև՝ ծանոթանալով բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:

Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում ծանոթացել է բնակարանաշինական խոշոր ծրագրերի ընթացքին

Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում ծանոթացել է բնակարանաշինական խոշոր ծրագրերի ընթացքին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը, նախ, Մուշ համայնքում մասնակցել է նորակառույց դպրոցական շենքի բացման արարողությանը, որտեղ սովորում են նաև հարևան Ալաշկերտ համայնքի երեխաները: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որը կրում է ապրիլյան պատերազմում նահատակված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը, սովորում է շուրջ 50 աշակերտ:



Ա. Հարությունյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել բարերարներին և «Հայրենասեր» կազմակերպությանը՝ ծրագրի իրականացման համար՝ կարևորելով բարեգործական նման նախաձեռնությունների դերն Արցախի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում:

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ դպրոցն այսուհետ կրելու է մերօրյա հերոսներից Արմենակ Ուրֆանյանի անունը: Այն յուրօրինակ ուղերձ է առաջին հերթին դպրոցի ուսուցչական կազմին և, ընդհանրապես, բոլոր մեր հայրենակիցներին, որ մեր հերոսների հիշատակը պետք է հարգենք առաջին հերթին նրանց օրինակով մեր երեխաներին դաստիարակելով»,- ասել է պետնախարարը:


Ա. Հարությունյանը այնուհետև մեկնել է Միջնավան քաղաք և տեղում ծանոթացել պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով հայրենադարձ ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքի, ինչպես նաև՝ արդեն ավարտման փուլում գտնվող բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի ու դպրոցի մարզադահլիճի շինաշխատանքներին: Ա. Հարությունյանը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի և Միջնավանի քաղաքապետի հետ նաև քննարկել է քաղաքի առկա բնակֆոնդի վերակառուցման մի շարք ծրագրեր:

Պետնախարարն Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կրկին պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերջերս շահագործման հանձնված 11 առանձնատների կողքին կառուցվող 15 բնակարանների շինարարության ընթացքին, որոնց շահագործումից հետո նախատեսվում է կառուցել ևս մի քանի տասնյակ նոր առանձնատուն: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տասը տարիներին շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության արդյունքում, լավ հիմք է ստեղծվել հայրենադարձության լայնածավալ ծրագիր իրականացնելու համար, քանի որ բնակչության կենսապահովման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել Իշխանաձորի դպրոցում գործող՝ Բերձորի արվեստի դպրոցի մասնաճյուղի սաների մասնակցությամբ կայացած մշակութային միջոցառմանը, ծանոթացել է «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով համայնքում կառուցված արհեստական խոտածածկով նոր մարզադաշտի պայմաններին և մասնակցել է նորակառույց թաղամասում իրականացված ծառատունկին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search