Artsakhpress

Սփյուռք

ԱՀՀ-ն կոչ է անում հանրային քննարկումներ անց կացնել ԱՄՆ ինստիտուտների վրա Թուրքիայի միջամտության կապակցությամբ

Մինչ զեկույցներ են հրապարակվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության հատուկ խորհրդական Ռոբերթ Մյուլլերը նոր մեղադրանքներ կներկայացնի հնարավոր փոխգործակցության սխեմայի հետաքննությունից հետո, երբ Ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլիննը 15 միլիոն ԱՄՆ դոլար պետք է վճարվեր քողարկված կերպով Թուրքիայի պահանջները կատարելու համար, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է անում Կոնգրեսում մանրակրկիտ հանրային լսումներ անց կացնել` լիովին բացահայտելու այս հարցերը:

ԱՀՀ-ն կոչ է անում հանրային քննարկումներ անց կացնել ԱՄՆ ինստիտուտների վրա Թուրքիայի միջամտության կապակցությամբ

ԱՀՀ-ն կոչ է անում հանրային քննարկումներ անց կացնել ԱՄՆ ինստիտուտների վրա Թուրքիայի միջամտության կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համագումարի տարածած հայտարարության մեջ ասված է, որ անցյալ տարի Ֆլինին արդեն 530 հազար դոլար էր վճարվել այն աշխատանքի դիմաց, որ ինչպես Արդարադատության նախարարությունն է հայտարարում, իրականացվել էր հօգուտ Թուրքիայի կառավարության և ժամանակին չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:

Համագումարը շարունակ մատնանշել է ամերիկացի պաշտոնյաների ու ԶԼՄ-ների վրա քողարկված ազդեցություն ունենալու Թուրքիայի փորձերն՝ ի վնաս ԱՄՆ-ի ազգային անվտանգության և կոչ է արել այդ կապակցությամբ հետաքննություն անցկացնել: Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս) 2017թ. հունիսին The Hill պարբերականում «Արդյո՞ք Մայքլ Ֆլինին Թուրքիայի վճարած գումարները հետաձգեցին մեր ռազմական գործողություններն ԻԼԻՊ-ի դեմ» վերնագրված կարծիք-հոդվածում հայտարարել է, որ «Թուրքիային վերաբերող հարցերը, սակայն, շատ հստակ բացահայտում են, թե ինչպես անձնական նկատառումները կարող էին մեր ազգային շահերից բարձր դասվել»: Բացի այդ, Համագումարը նաև մատնանշել է Ադրբեջանի փորձերը խաթարել արևմտյան ժողովրդավարական արժեքներն ու ինստիտուտները միլիարդների միջոցով, որ վերջինս ծախսել է «Լվացքատան սխեմայում» [պաշտոնյաների] լռություն գնելու համար: Հետաքննություններն այժմ հաջողություն են ունենում: Համագումարը նաև որոշակի հաջողություններ է գրանցել Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին միացած կոնգրեսականներին վերջիններից դուրս գալու կոչի հետ կապված:

«Թուրքիայի պահանջները կատարելու դիմաց Մայքլ Ֆլինին տրված գաղտնի վճարումների մասին վերջին լուրերն ընդամենը սառցաբեկորի գագաթն են», - Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

«Թուրքական և ադրբեջանական ապօրինի փողերը հոսել են Վաշինգտոն, և մենք պարտավոր ենք անմիջապես դադարեցնել այս կոռումպացված գործելակերպը: Մանրակրկիտ հետաքննություններից և մեղադրանքներից զատ, անհրաժեշտ է հանրային լսումների և օրենսդրական բարեփոխումների միջոցով ավելացնել հաշվետվություններն ու տույժերը՝ թույլ չտալու այն պաշտոնյաներին, ովքեր կարող են գնվել աշխարհի Էրդողանների և Ալիևների կողմից, ահաբեկել Ամերիկյան կառավարությունը:

Կոնգրեսականները չպետք է թույլ տան, որ նրանց անունները կապվեն նման կոռումպացված և ավտորիտար վարչակարգերի հետ: Հաշվի առնելով քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը՝ վտանգավոր արատավոր վարքագիծը, Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի կողմից ԻԼԻՊ-ի ոճով գլխատումների ու այլ հարձակումների վերջինիս սատարումը, վաղուց ժամանակն է, որ կոնգրեսականները դադարեցնեն իրենց անդամակցությունը Կոնգրեսի Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին»,-ավելացրել են նրանք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search