Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երկրների փոխհարաբերությունները գրեթե լիովին վերականգնվել են։
ՌԴ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունները լիովին վերականգնվել են. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր հարաբերությունները վերականգվել են գրեթե լիովին»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ համագործակցության վերականգնումն ընթանում է այդ թվում անվտանգության գծով։ Էրդողանն իր հերթին նույնպես մատնանշել է համագործակցության վերականգնումը։
Ներկա պահին ընթանում է պետությունների ղեկավարների հանդիպումը փակ ձևաչափով։ Դրանից հետո տեղի կունենա ընդլայնված ձևաչափով նիստ, իսկ այնուհետև, ինչպես սպասվում է, Պուտինն ու Էրդողանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին դուրս բերել զորքերը Սիրիայից։