Artsakhpress

Ռազմական

Ռուսական ռազմակայանի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի ուժերի հետ

Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:

Ռուսական ռազմակայանի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի ուժերի հետ

Ռուսական ռազմակայանի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի ուժերի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազամական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքի ընթացքում մշակվել են օդային տարածությունը խախտած պայմանական օդային թիրախների հայտնաբերման, կալանման եւ ոչնչացման, օդային սահմանների եւ ռուսական զորամիավորման տեղաբաշման շրջանում գտնվող ստորաբաժանումների պաշտպանության եւ պայմանականորեն աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու հարցերը:

Անցկացվող վարժանքի առանձնահատկությունն այն Է, որ թռիչքները կատարվում են բացառապես փորձառու օդաչուների կողմից, որոնք պատրաստված են օդային մարտեր մղելու զույգերի եւ օղակների կազմում բարձրլեռնային կլիմայական պայմաններում: Վարժանքին մասնակցել են շուրջ 300 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ եւ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search