Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ընդունել է 13500 այցելուների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11500-ի փոխարեն:
Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն այցելող օտարերկրացիների թիվն աճել է շուրջ 50 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեության համակարգող Արամ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր այցելուների համատեքստում, օտարերկրյա այցելուների թիվը, նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 50 տոկոսով:
Ա. Թորոսյանը նշել է նաև, որ ԱՀ Պաշտպանության բանակի հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար գիտամշակութային կենտրոն են այցելում նաև զինծառայողներ: