Նոյեմբերի 15-ին Արցախում արձանագրված երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չեն եղել:
Երկրաշարժի հետևանքով Արցախում տուժածներ և ավերածություններ չկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ ԱԻՊԾ մամլո ծառայությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ստեփանակերտում երկրաշարժը զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ։
Նշենք, որ նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ստեփանակերտ քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության վրա), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ: