Թուրքական էներգետիկ սեկտորի ներկայացուցիչները իրաքցի գործընկերների հետ քննարկել են Քիրքուկ նահանգից թուրքական Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման վերականգնումը:
Անկարան ու Բաղդադը քննարկել են Քիրքուկից նավթի մատակարարումների վերականգնման հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Ջիհադը։ Բանակցություններն անցել են Բաղդադում։
«Կողմերը հաստատել են, որ իրենք ձգտում են արագացնել նավթի արտահանումը թուրքական Ջեյհան նավահանգիստ»,- News.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է գերատեսչության խոսնակը։
Հոկտեմբերի կեսերին Իրաքի Քուրդիստանում հանրաքվեի անցկացումից հետո Իրաքի դաշնային ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Քիրքուք նահանգը ։
Իրաքի Քիրքուքից Ջեյհանի տարածքով նավթի մատակարարումները դեռ կասեցված են։ Իրաքյան North Oil Company պետական ընկերության ներկայացուցիչները հաստատում են, որ Քիրքուք հանքավայրում արտահանման նպատակով նավթի արդյունահանումը կասեցված է հոկտեմբերի 16-ից, այն պահից, երբ դաշնային կառավարությունը այդ հանքավայրն իր վերահսկողության տակ է վերցրել։ Նավթի տարանցումը «Քիրքուք-Ջեյհան» խողովակաշարով սովորաբար կազմում է օրական մոտ 600 հազար բարել։