Իտալիայում կայացավ աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 4-րդ տուրը:
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարավ, Մանուէլ Պետրոսյանը կիսեց միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը պարտություն կրեց: Այս տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 3,5 միավոր և առաջատարներից հետ է կես միավորով: 2,5 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը: Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց: Նա ունի 2,5 միավոր: