Երեւան ժամանած անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան երեկ այցելել է Փարաջանովի թանգարան:
Լեո Բոկերիան այցելել է Փարաջանովի թանգարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պրոֆեսորը թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցադրությանը: Նրան ներկայացվեցին մեծանուն կինոռեժիսորի կենսագրության մանրամասները, հայտնում է News.am-ը:
Լեո Բոկերիան տպավորված էր թանգարանում տիրող հետաքրքիր արվեստի շնչով, որն այնքան բնորոշ էր Սերգեյ Փարաջանովին, ում, ի դեպ, հայտնի բժիշկն առիթ է ունեցել անձամբ ճանաչելու: