Facebook ընկերությունը ներկայացրել է հավելված՝ տեսանյութերի ստեղծման ու խմբագրման համար։ ԶԼՄ-ներն այն դիտարկում են որպես YouTube-ի մրցակից։
Facebook-ը ներկայացրել է YouTube-ի մրցակցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Facebook-ը ներկայացրել է Facebook Creator հավելվածը՝ նախատեսված վիդեոբլոգներ վարելու համար, ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։
Facebook Creator-ում կարելի է տեսնել այլ սոցցանցերից տեսանյութին արված մեկնաբանությունները։
Այժմ հավելվածը հասանելի է App Store-ում, այն Google Play-ում կհայտնվի առաջիկա ամիսներին։