ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին համարում է «բոլոր ժամանակների ամենաանհաջողակ կինը»։
Թրամփը Հիլարի Քլինթոնին համարում է «բոլոր ժամանակների ամենաանհաջողակ կինը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անազնիվ Հիլարի Քլինթոնը բոլոր ժամանակների ամենավատ ու ամենամեծ անհաջողակն է։ Նա պարզապես չի կարողանում կանգ առնել, ինչը լավ է Հանրապետական կուսակցության համար։ Հիլարի, շարունակի՛ր ապրել ու կրկին փորձիր երեք տարի հետո»,- գրում է Թրամփը իր Twitter –ում։
Նշենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եղել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 2016-ի նախագահական ընտրություններում ու պարտվել է Թրամփին։