Իսպանիայի ափերի մոտ մի օրվա ընթացքում փրկվել է մոտ 600 միգրանտ, որոնք տասնյակ նավակներով ծովով փորձել են ներթափանցել երկիր:
Իսպանիայի ափերին մոտ 600 միգրանտ է փրկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով իսպանացի փրկարարներին եւ ռազմածովային նավատորմին:
Նշվում է, որ ներկայումս Իսպանիայի ափամերձ շրջանում որոնողական եւ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հաղորդվում է, որ 2017-ի սկզբից նավակներով Իսպանիա է ժամանել ավելի քան 17,6 հազար փախստական, նախորդ տարվա համեմատ նրանց թիվը գրեթե եռապատկվել է: