«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ԱՊԼ-ի 12-րդ տուրի` «Նյուքասլի» հետ խաղի հայտացուցակում չի ընդգրկել մարտավարական պատճառներից ելնելով:
Մխիթարյանը Նյուքասլի հետ խաղի հայտացուցակում չի ընդգրկվել մարտավարական պատճառներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Sky Sports»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մանկունիացիների կազմում ԱՊԼ-ի 11 խաղից 10-ում դուրս է եկել մեկնարկային րոպեներից: Նա 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, փոխանցում է armsport.am-ը:
Իսկ ՄՅՈւ-ի իվուարցի պաշտպան Էրիկ Բային այդ խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը» երեկ կայացած խաղում 4:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»: