Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստում մասնակիցները հաստատել են իրենց լիարժեք զորակցությունը Սաուդյան Արաբիային այն ամենում, ինչ վերաբերվում է նրա ազգային անվտանգության պաշտպանությանը։
ԱՊԼ-ն աջակցել է Սաուդյան Արաբիային Իրանի դեմ պայքարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԼ-ն աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային Իրանի դեմ նրա գործողություններում, հայտնում է «Ալ Արաբիան»։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Պարսից ծոցի այլ երկրների համար։
«Սաուդյան Արաբիայի ուղղությամբ 76 բալիստիկ հրթիռ է արձակվել, բոլոր հրթիռները՝ իրանական արտադրության»,-ընդգծել է Գեյթը։
Արտակարգ հանդիպումը նախաձեռնվել էր Էր-Ռիադի կողմից՝ «Իրանի կողմից մի շարք խախտումներից հետո», ասվում է հաղորդագրությունում։