Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են ընդունել սիրիական հակամարտության հարցում այդ երեք երկրների հետագա համագործակցության առնչությամբ:
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան սիրիական հարցով համատեղ հայտարարություն են ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո: «Ուրախությամբ կարող եմ նշել, որ Իրանի և Թուրքիայի առաջնորդներն աջակցություն են հայտնում համասիրիական ֆորումի՝ Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսի գումարմանը: Պայմանավորվել ենք անցկացնել այդ կարևորագույն միջոցառումը համապատասխան մակարդակով»,- նշել է Վլադիմիր Պուտինը: Նա շեշտել է, որ այդ հանդիպմանը պետք է մասնակցեն սիրիական հասարակության լայն շերտերի ներկայացուցիչներ, որոնց ներգրավման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել: Պուտինը նաև տեղեկացրել է, որ Կոնգրեսը կանցկացվի Սոչիում: