Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ձեռքբերված համաձայնությունները կարագացնեն Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կնվազեցնեն լարվածությունը Մերձավոր Արևելքում:
ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի պայմանավորվածությունները կնվազեցնեն լարվածությունը Մերձավոր Արևելքում. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո: «Պայմանավորվածությունները կնվազեցնեն նոր հակամարտությունների, ինչպես նաև միջէթնիկական և միջկրոնական խնդիրների առաջացման ռիսկերը: Դրա հետևանքը կլինի ողջ տարածաշրջանում լարվածության նվազումը»,- ընդգծել է ՌԴ նախագահը: