Ռուսական РБК տնտեսական ուղղվածության կայքն անդրադարձել է հանգամանքին, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով կոնյակ արտադրող հայկական ընկերությունները կարող են առաջիկա 25 տարիներին «հայկական կոնյակ» անվանումով խմիչք ներկայացնել Եվրամիությունում:
ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը թույլ կտա ևս 25 տարի պահպանել «հայկական կոնյակ» անվանումը. РБК
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է РБК-ն, վկայակոչել է փաստաթղթի այն հատվածը, ըստ որի «կոնյակ» անունը ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական անուն է, և Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա 25 տարիներին հայ արտադրողները կկարողանան օգտագործել «կոնյակ» անունը և արտահանել այն նույն պայմաններով և նույն անունով, ինչ այժմ:
Լրատվամիջոցը տեղեկացրել է նաև, որ Եվրամիությունը Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն կտրամադրի, որ հայ արտադրողները կարողանան աստիճանաբար հրաժարվել «կոնյակ» անվանումից և անցնեն «բրենդի»-ին: «Եվրամիությունը կմեծացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, 2017-2020 թթ. կտրամադրվի մոտ 160 միլիոն եվրո»,-համաձայնագրից մեջբերում է կատարել РБК-ն: