Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել իր իրանցի գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցով Երեւանում է:
ՀՀ ԱԳ նախարարը իրանցի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակում նախատեսված են մասնակցություն հայ-իրանական բիզնես համաժողովի բացմանը, հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ:
ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը իրանական կողմին շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: