Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հայաստանի և Արցախի նախագահներն ԱՀ ՊՆ-ում ՊԲ մարտունակության բարձրացմանը նվիրված խորհրդակցություն են անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նույն օրը երկու հայկական հանրապետությունների նախագահներն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին:
Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր գրավականներից մեկը: