Artsakhpress

Հասարակական

Կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի շենքը

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի գործող շենքը: Շենքում տեղակայված է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի շենքը

Կվերակառուցվի  Բերձորի մարզադպրոցի շենքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ հավաքագրված միջոցներով առաջին հերթին քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի շենքը: Այնուհետև սկսվելու է Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը, որն ընթանալու է մի քանի փուլերով և իր մեջ ներառելու է երկու մարզադահլիճ, վարչական շենք, սանհանգույց, տարբեր մարզաձևերի համար նախատեսված սենյակներ:

Իսկ Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը նշել է, որ մարզադպրոցը նախատեսված է 170 աշակերտի համար: «Ըստ ծրագրի՝ լինելու է շախմատի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, ձյուդոյի, ֆուտբոլի համար նախատեսված սենյակներ, ինչը բավարարելու է առկա պահանջներին»,- ասել է Կ. Մովսիսյանը և ավելացրել, որ  ներկա պայմանները բավարար չեն մարզադպրոցի պարապմուքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search