Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 2-ին այցելել են հանրապետության հարավային թեւում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Հայկական երկու պետությունների նախագահները ներկա են գտնվել ՊԲ զորավարժություններին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել զորանոցի եւ մի շարք օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, ինչպես նաեւ մասնակցել զինծառայողների համար կառուցված նոր բազմաբնակարանոց շենքի բնակարանամուտին: