Artsakhpress

Միջազգային

Դանիան ճանաչվել է Եվրոպայում սոցիալապես ամենաարդար երկիր

Դանիան զբաղեցրել է առաջին տեղը ԵՄ երկրների սոցիալական արդարության ինդեքսում՝ հավաքելով հնարավոր 10 միավորից 7.39 միավոր։

Դանիան ճանաչվել է Եվրոպայում սոցիալապես ամենաարդար երկիր

Դանիան ճանաչվել է Եվրոպայում սոցիալապես ամենաարդար երկիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինդեքսը կազմել է աշխարհում սոցիալական և տնտեսական միտումների ուսումնասիրությամբ զբաղվող Բերտելսմանի հիմնադրամը։

Դանիային հաջորդում են Շվեդիան (7,31 միավոր) և Ֆինլանդիան (7,14)։ Ընդհանուր առմամբ իրավիճակը ԵՄ-ում բարելավվել է՝ շնորհիվ աշխատանքի շուկայի աշխուժացման։

Վերջին տարիներին ավելի քիչ եվրոպացիներ են գտնվում աղքատության շեմին՝ 23 տոկոս՝ 2012-13 թթ 25 տոկոսի փոխարեն։

Վարկանիշի ամենաստորին հորիզոնականներում են հայտնվել Հունաստանը (3,7), Ռումինիան (3,99) և Բուլղարիան (4,19)։

Ինդեքսը կազմվում է 6 ցուցանիշների հիման վրա՝ աղքատության կանխման քաղաքականություն, կրթության որակ, հասանելիություն աշխատանքի շուկային, սոցիալական կապեր և խտրականության բացակայություն, առողջապահություն և իրավունքների պաշտպանություն։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

Search