ԱՀ Մարտունի քաղաքում տարեսկզբին մեկնարկած փողոցների բարեկարգման և սալահատման աշխատանքներն այս օրերին ինտենսիվ կերպով շարունակվում են:
Մարտունիում ընթանում են փողոցների բարեկարգման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանն ասել է, որ երեք տարի առաջ սկսված փողոցների սալահատման արդյունքում հաջողվել է գրեթե ամբողջությամբ բարեկարգել 6 թաղամասերի փողոցներն ու մայթերը:
«Կատարվել է շուրջ 14.000 քառ./մ սալահատում, որի համար ծախսվել է ավելի քան 50 մլն դրամ: Այս պահի դրությամբ քաղաքի փողոցների մոտ 25 տոկոսն այդ ձևով բարեկարգվել է, և հնարավորության դեպքում պատրաստ ենք ծրագիրը շարունակելու»,- ասել է Մ. Խաչատրյանը և հավելել, որ աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի և «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով: